Մշակույթ 

Ուրախ եմ, որ Երևանում այսուհետ կունենանք Անրի Վեռնոյի անվան փողոց. Երևանի քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երևանի ավագանին դեռևս 2012թ. օգոստոսի 10-ի արտահերթ նիստում իմ առաջարկով հաստատել էր Երևանում ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի պատվին փողոց անվանակոչելու որոշումը։

Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր արդեն որոշումը կյանքի է կոչվել և Երևանի սրտում այսուհետ ունենք ֆրանսահայ կինոբեմադրիչ Անրի Վեռնոյի անունը կրող փողոց։

Վեռնոյի որդու և դստեր՝ Պատրիկ և Սոֆի Մալաքյանների ընտանիքների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։

Նույն շարքից