Ռազմական 

ԼՂ հակամարտության կողմերն, ըստ էության, հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի. Ալեքսանդր Ռար. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Մոտ ապագայում ևս փոփոխություններ չեմ կարող կանխատեսել: Կողմերն ըստ էության հայտնում են, որ պատրաստվում են պատերազմի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հուսանք, ավելի ստեղծարար կգտնվեն և կփորձեն կանգնեցնել վտանգը»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Նրա կարծիքով՝ համանախագահները կարող են հակամարտության կարգավորման օգտին շրջել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները: «Թե ինչպես՝ նրանք ավելի լավ գիտեն»,- նկատել է Ռարը:

Իսկ ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերի գնահատմամբ՝  Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից հնչում է պատերազմական հռետորաբանություն:

«Ես դա դժվարությամբ կարող եմ դիվանագիտություն նշել, Հայաստանի վարչապետի դեպքում դիվանագիտությունն ու պատերազմական հռետորաբանությունը միախառնված է, կա ցանկություն բանակցային գործընթացում թելադրող դիրքերի հասնելու: Բնականաբար, դժվար է այս իրավիճակում ակնկալել, որ Ադրբեջանը կհամաձայնի Արցախի մասնակցությանը բանակցային գործընթացին, Ադրբեջանն այդ հնարավորությունն ամբողջությամբ մերժում է, առավելապես պատրաստ է պատերազմի, քան նման զիջումների»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից