Ռազմական 

Ադրբեջանը ստացել է բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական «Լորա» հրթիռային համալիրներ /հրթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը/. Ռազմինֆո

analitik.am

Այսօր՝ հունիսի 11-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է հրթիռային նոր զորամասի բացման արարողությանը, որտեղ էլ ցուցադրվել են «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը:

Իլհամ Ալիևը և Ադրբեջանի ԶՈւ բարձրագույն ղեկավարությունը ծանոթանում են «Պոլոնեզ»-ին:

Լուսանկարում ցուցադրված է «Պոլոնեզ»-ի չինական A200 հրթիռներով տարբերակը: Արձակման մեքենայի վրա տեղադրված է 8 հրթիռ:  Հրթիռն արտադրում է չինական China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը: Ըստ արտադրողի՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է.

Հեռահարությունը՝  50 ” 200 կմ,

Մարտագլխիկի զանգվածը՝  130 կգ,

Խոցման ճշգրտությունը՝ 30 մ (շրջանագծով):

Կա հավանականություն, որ այս հրթիռներից արդեն արտադրում է նաև Բելառուսը՝ «Завод точной электромеханики» գործարանում:

 

Մանրամասն՝  razm.info

 

Նույն շարքից