Լևոն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՇՏԱՊ Ա !!!
Չգիտեմ ինչ են ուզում փոխեն ինչ են ուզում անեն բայց էն որ պարտադիրը մնում ա էդ փաստ ա , ու էն որ 2020 թվից ահռելի գումարներ ենք տալու էդ էլ:
Սա կտոր ա էսօրվա կառավարության նիստի քննարկվելիք հարցերից , լիքը դրել եմ :
Առաջարկում եմ գնալ պահանջել հետաձգեն ու սկսել հանրային քննարկումներ , քանի որ այս օրենքին ԴԵՄ ԵՆ 80% ավել բնակչությունը: քոմենթներում արտահայտվեք գնանք էսօր ? 5:30
Եթե կողմ եք ես որ գնում եմ 5:30
https://www.e-gov.am/sessions/archive/2018/06/11
1․ Սույն օրենքը տարածվում է սույն թվականի հուլիսի 1-ից հետո առաջացող սոցիալական վճարի պարտավորության վրա։
2․Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կուտակային կենսաթոշակների հարցն ընդգրկված է կառավարության այսօր կայանալիք արտահերթ նիստի օրակարգում: Ֆինանսների նախարարն առաջարկում է չհետաձգել կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը: Ավելի վաղ էլ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ համակարգի պարտադիրի բաղադրիչը պետք է մեկ տարով հետաձգվի:
Հավելենք նաև, որ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենալ կառավարության այս նախաձեռնության դեմ: