Գիտություն 

Գիտնականները Երկրի վրա վերստեղծել են Մարսի մակերևույթը (տեսանյութ)

analitik.am

Մեծ Բրիտանիայի Հերթֆորդշիր քաղաքում գիտնականները վերստեղծել են Մարս մոլորակի մակերևույթը՝ այն ավելի լավ ուսումնասիրելու ու մոտ ապագայում դեպի «կարմիր մոլորակ» մարսագնաց ուղարկելու համար։

 

Ինչպես նշում է yahoo.com-ը, Mars Yard կոչվող տարածությունը, որն ունի 30մ լայնություն, նման է հսկայական ավազահանքի։ Նշվում է, որ արհեստականորեն ստեղծված ավազահանքի վրա փորձարկվելու են դեպի հեռավոր մոլորակ ուղարկվելիք մարսագնացի նախատիպերը։

 

Հայտնի է, որ նախագիծն իրականացվել է Եվրոպական տիեզերական գործակալության (ԵՏԳ) նախաձեռնությամբ ՝ 2 մլրդ դոլար արժողությամբ Exomars ծրագրի շրջանակներում։ Աղբյուրը հայտնում է, որ 2018թ. ԵՏԳ-ն ՆԱՍԱ-ի օրինակով մարսագնաց կուղարկի դեպի «կարմիր մոլորակ»՝ պարզելու համար, թե արդյոք այնտեղ կյանք գոյություն ունի։

Նույն շարքից