Գիտություն 

Լուսնի վրա ստվեր է նկատվել (տեսանյութ)

analitik.am

YouTube կայքում հայտնվել է տեսանյութ, որում Լուսնի մակերևույթին երևում է անհասկանալի ստվեր, հայտնում է Daily Mail բրիտանական թերթը:

 

Google Moon ծառայությամբ այդ տարածքը կարելի է գտնել՝ մուտքագրելով 27°34’26.35″N 19°36’4.75″W տվյալները:

 

Օգտատերերը գտնում են, որ Լուսնի մակերևույթին տեսանելի է կանգնած անձնավորության ստվեր: Tech and Gadget News կայքի մասնագետներն էլ գտնում են, որ ամենայն հավանականությամբ այդ ստվերը ոչ թե կանգնած անձի է պատկանում, այլ ինչ-որ տիեզերական եռանկյունաձև թռչող օբյեկտ է, որն ավելի լայն է, քան ցանկացած ինքնաթիռ:

 

Գիտնականների պնդմամբ, սակայն, նման չհիմնավորված փաստերի պնդումը կոչվում է ապոֆենիա, դա հոգեբանական վիճակ է, որում գտնվելով՝ մարդը թվացյալ կերպարներ կամ առարկաներ է պատկերացնում, սակայն իրականում դրանք այդպես չեն: Գիտնականներն ասում են, որ այդ գործողությունը մեր ուղեղն անում է առանց մեր միջամտության, դրանով է պայմանավորված, որ մենք ամբոխի մեջ կարող ենք ճանաչել մեզ ծանոթ դեմքերը:

Նույն շարքից