Apple ընկերության դիզայներները ներկայացրել են IPhone 6 հեռախոսի նոր՝ գերբարակ և ավելի մեծ էկրանով տարբերակը: Այն համարվում է այդ սմարթֆոնի տարբեր դիզայնների՝ մինչև այժմ եղած տարբերակներից ամենավերջինը, իսկ IPhone 6-ի վերջնական տարբերակը շուկա է հանվելու սեպտեմբերին:
Ի տարբերություն IPhone 5-ի՝ այս նոր դիզայնը պատկերում է IPhone 6 սմարթֆոնը ալյումինե կոնցեպտով: Այս գերբարակ դիզայնի առավելությունը կայանում է նաև նրանում, որ այն պատկերում է սմարթֆոնը կլոր անկյունագծերով և ավելի լայն էկրանով, ինչպես նաև ներառում է մատնահետքի սկաների հնարավորություն: