Գիտություն 

Google-ը թարմացրել է Gmail-ն ու Calendar-ը Android-ի համար

Android 5.0 ՕՀ-ի թողարկման նախաշեմին Google ընկերությունն ակտիվորեն բարելավում է սեփական հավելվածները՝ նոր ՕՀ-ով սմարթֆոններին ապահովելու ավելի որակյալ ծառայություններով: Այսպիսով՝ նոր ՕՀ-ի համար Gmail-ի թարմացված հավելվածը կարող է սպասարկել տարբեր փոստարկղեր, իսկ թարմացված «Օրացույցը» դարձել է ավելի գեղեցիկ և հարմարավետ, ներկայացնում է Vesti-ն:

Նոր Gmail-ը, որը դեռևս հասանելի չէ Google Play-ում, աչքի համար ավելի հաճել է դարձել: Հավելվածից մոխրագույնը գրեթե լիովին վերացել է, փոխարենն ավելացել են կարմիրի երանգները: Պատուհանների մեծ մասը կլոր է դարձել:

Ինչ վերաբերում է օրացուցային հավելվածին, ապա այն ինտեգրվել է Gmail-ի հետ: Այսուհետև ժամանակի և իրադարձության նշումով նամակները կարող են կիրառվել օրացույցում իրադարձության ավտոմատ ստեղծման համար:

Ընկերությունում հայտնել են, որ շուտով թարմացումներ կհայտնվեն նաև iOS ՕՀ-ով աշխատող սարքերի համար:

Նույն շարքից