Միջազգային Պատահարներ 

Նովոկուզնեցկի բնակիչը սպանել է մի կնոջ և պատանդներ վերցրել

analitik.am

Նովոկուզնեցկի բնակիչը պատանդներ է վերցրել, նախքան այդ սպանելով մի կնոջ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Տղամարդը կրակել է կնոջ վրա և պատսպարվել Պավլովսկու փողոցում գտնվող բնակարաններից մեկում, բացի այդ կրակոցներ են հնչել նաև իրավապահ մարմինների աշխատակիցների կողմը, որոնք շրջափակել են բնակարանը», - ասում է աղբյուրը:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների ծառայությունների ներկայացուցիչներն ու քաղաքապետը։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից «Նովոկուզնեցկի» գործակալությանը հայտնել են, որ դեռ պատրաստ չեն մեկնաբանել իրավիճակը․ «Տվյալ պահին պաշտոնական տեղեկություն չկա, կան պատանդներ, թե ոչ», - ասաց մամուլի քարտուղարը:

Նույն շարքից