Իսլանդիայի շրջակա միջավայի պահպանության ծառայության գնահատականներով Հոլուհրեյն հրաբխի պարբերական ժայթքումների հետեւանքով երկրի մի շարք շրջաններում աճել է տոկսիկ գազի թունավորման վտանգը: Մասնավորապես արեւելյան Իսլանդիայում փակվել են դպրոցներն ու աճել ասթմայով հիվանդությունների դեպքերը:
Փորձագետների կարծիքով հրաբխի ժայթքման դեպքում Իսլանդիային գարնանը սպասվում է նոր դժվարություններ՝ ինչի հետեւանքով երկրի գյուղատնտեսությունը կարող է զգալի վնասներ կրել: Լավան հոսելով արդեն գրավել է բավականին ընդարձակ տերիտորիա:
Հիշեցնենք, որ 1793թ-ին Լակի հրաբխի ժայթքման հետեւանքով Իսլանդիայում զոհվել էր 10 հազար մարդ: