Պեկինի Ցինխուա համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել թափանցիկ կեղև ունեցող ձու, ինչը հնարավորություն է տալիս հետևել էմբրիոնի զարգացման բոլոր փուլերին: Այդ կեղևն օրգանական պոլիմերից է՝ սիլիկոնային հիմքով, և այն պահպանում է սովորական ձվի տեսքը:
Գիտնականներին դեռևս հաջողվում է պահել էմբրիոնի զարգացումը 17 օր , և նրանց հաշվարկներով՝ ևս երեք օր պահելու դեպքում ձվերն արդեն պետք է ջարդվեն: Գիտնականները հույս ունեն, որ այդ թափանցիկ պոլիմերային կեղևը նրանց հնարավորություն կտա ձևի ներս ներարկել տարբեր օրգանական հեղուկներ՝ սկզբնական դիագնոստիկայի համար, ինչպես նաև հենց ներսում վերացնել հազվադեպ գենետիկական տատանումները: