Ինչպես տեղեկացնում է Telegraph պարբերականը, Մարս մոլորակում առաջին մշտական գաղութ հիմնելու ծրագրի կազմակերպիչներն արդեն հավաքագրել են շուրջ 100 սիրողական-տիեզերագնացների, որոնք կդառնան Մարսի առաջին գաղութաբնակները:
Թեկնածուների շարքում են հայտնվել նաեւ 5 ռուսներ: Մասնավոր (Mars One) ծրագրի նախաձեռնողները, որի ղեկավարն է Վաս Լանսդորպը որոշել են մինչեւ 2024թ-ը Կարմիր մոլորակ հասցնել առաջին մարդկանց ու այնտեղ կազմակերպել մշտական գաղութ:
Ցուցակում ընդգրկված են 50 կին ու 50 տղամարդ, որոնք անցել են հարցազրույց ու մանրակրկիտ բժշկական հետազոտություն:
Թեքնածուների շարքում են Ամերիկյան մայրցամաքի 39, Եվրոպայի ՝31, Ասիայի՝ 16, Աֆրիկայի՝ 7 ու Օվկիանիայի՝ 7 քաղաքացիներ: