Գիտություն 

Ավստրալիայում մոլեգնում է «Մարսիա» փոթորիկը. տեսանյութ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, «Մարսիա» հզոր փոթորիկը մոլեգնում է Ավստրալիայի արեւելյան ծովափին, ինչի հետեւանքով քամին պոկել է էլեկտրասյուներն ու արմատախիլ արել ծառները:

Փոթորկի հետեւանքով հոսանքազրկվել է շուրջ 30 հազար տուն:

Երկրի վարչապետ Քվիսլանդ Անաստասիայի հաղորդմամբ, փոթորկի պատճառված վնասները բավականին զգալի են, քամին պոկել է տների տանիքները: Տեղի իշխանությունները կոչ են արել բնակչությանը խուճապի չմատնվել ու մնալ տանը:

 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ավստրալիայի հյուսիսային մասում անցել  էր «Լեմ» փոթորիկ, որը մոլեգնելով ամայի տարածքներում՝  նյութական զգալի վնասներ չէր պատճառել:

 

Նույն շարքից