Գիտություն 

ԱՄՆ-ում փորձարկել են աշխարհի ամենաբարձր, ամենաարագ և ամենաերկար «Ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը

analitik.am

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում փորձարկվել է Fury 325 «ամերիկյան բլրակներ» ատրակցիոնը:

 

Ատրակցիոնն ունի 32 ուղևորի տեղով գնացք, որն առավելագույնը 152.8 կմ/ժ արագությամբ անցնում է ոլորապտույտ կոնստրուկցիայի միջով:

 

Մեկ պտույտի համար անհրաժեշտ է մոտ 3,5 րոպե: Այն կառուցելու համար օգտագործվել է 2.700 տոննա պողպատ և 12.870 լիտր ներկ:

 

Ատրակցիոնի բացումը նախատեսված է 2015-ի մարտի 28-ին:

Նույն շարքից