Warner Bros. կինոընկերությունը մտադիր է եռապատում նկարահանել Ջոան Ռոուլինգի «Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրերը» վեպի մոտիվներով, որը Հարի Փոթերի մասին վեպերի շարքում կարգապահության դասագիրք է` «Մոգական կենդանիների խնամքը», գրում է newsru.com-ը:
Նախագծի մասին հայտարարվել էր դեռևս սեպտեմբերին, երբ կինոստուդիայի գլխավոր տնօրեն Քևին Թսուջիհարան հայտարարել էր Ռոուլինգի գրքի հիման վրա սերիա ստեղծելու մասին, սակայն ոչ մի այլ մանրամասն չէր նշվել։
«Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրերը» գիրքը գրվել է 2001-ին` Հարի Փոթերի մասին 4-րդ և 5-րդ վեպերի հրատարակումների արանքում: Իրադարձությունները, որոնք նկարագրվում են վեպում, տեղի են ունենում Նյու Յորքում` Հարի Փոթերի պատմությունից 70 տարի առաջ: