Blue Monitor սարքն աշխարհի ամենափոքր հիդրոէլեկտրակայանը կարելի է համարել, որը շարժական է և կարող է այնքան էլեկտրականություն արտադրել, որ բավականացնի բջջայինը լիցքավորելու համար, գրում է metro.co.uk-ը:
Սարքը հոսանք է արտադրում, երբ դրա մասերից մեկն ընկղմվում է հոսող գետի մեջ: Հայտնվելով ջրում՝ այն սկսում է պտտվել։ Այն լարով ամրացված է օգտագործողի ձեռքում գտնվող սարքին, որի մեջ էլ կուտակվում է հոսանքը:
Blue Freedom LLC ընկերությունն այժմ տեղադրել է իր նախագիծը Kickstarter դրամահավաքության կայքում, որտեղ ակնկալում է հավաքել 100 000 դոլար, ընդ որում՝ արդեն հավաքվել է 93 776 դոլար:
Այն բավականին թանկ գին ունի՝ 319 դոլար: