Boneshaker Big Weel ինքնատիպ փայտե հեծանիվ-սարդի հետևի անիվին փոխարինում են մեխանիկական ոտքերը, ինչի շնորհիվ այն գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը։ Այս մասին գրում է Novate.ru-ն:
Գյուտարար Ռոն Շրոյերը ստեղծած հեծանվի առջևի անիվը շատ մեծ է. այդպիսի հեծանիվներ հայտնվել էին 19-րդ դարի 70-ական թվականներին։ Հեծանվի համար հիմնական նյութ է դարձել փայտը: Հետևի անիվի փոխարեն հեծանվին ամրացված է մեխանիկական ոտքերից կազմված քայլող կոնստրուկցիա, որին էլ միացված է շղթայական շարժակը: