Առողջապահություն 

«Միր» հեռուստաընկերության ռեպորտաժը՝ ծանր հիվանդության դեմ պայքարող հայ փոքրիկի մասին

analitik.am

Ռուսական «Միր» հեռուստաընկերությունը նախօրեին ռեպորտաժ է ցուցադրել Երեւանում բնակվող Թորոսյանների բազմազավակ ընտանիքի դուստրերից մեկի՝ 8 ամսական Վիկայի մասին, ով տառապում է գլխի արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Փոքրիկն արդեն 4 անգամ վիրահատվել է Հայաստանում, սակայն անօգուտ: Երեխայի փրկությունը գերմանական կամ իսրայելյան բժիշկների ձեռքում է, ինչի համար 35-40 հազար Եվրո է անհրաժեշտ: Ծնողները գումարի հայթայթման հարցում հայցում են հանրության օգնությանը: Հիվանդությունը կարող է փոքրիկի կուրության պատճառ դառնալ: Թորոսյանների ընտանիքի հեռախոսահամարներն են՝ +37455-13-35-30, +37499-10-35-30:

Վիկայի հոր՝ Տիգրան Թորոսյանի անունով Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար /միջազգային փոխանցումների համար բանկային կոդերն առկա են տեսանյութում

/․ 1930032396650300 /ՀՀ դրամ/,

1930032396650101 /ԱՄՆ դոլար/,

1930032396650158 /ՌԴ ռուբլի/:

Նույն շարքից