Փարիզ-հարավ համալսարանի գիտնականները փորձարկում են նոր եռաչափ թվայնացված հայելի, որն ունակ է ցուցադրելու մարդու ներքին օրգանները:
Էկրանի վրա ցուցադրվում են նկարներ, որոնք նախապես հավաքվում և մշակվում են ռենտգենի և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի միջոցով:
Այդ ամենից հետո հայելին ցուցադրում է ներքին օրգանների և ոսկորների հայելային պատկերները:
Գիտնականները կարծում են, որ իրենց հայտնագործությունը կիրառություն կգտնի բժշկության մեջ, օրինակ մեծ չափով կօգնի վիրահատության նախապատրաստման ժամանակ: