Առողջապահություն 

Հարյուրավոր մարդիկ տուժել են Ալբանիայի ու Մակեդոնիայի ջրհեղեղներից. տեսանյութ

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ալբանիայում ու Մակեդոնիայում ջրհեղեղների հետեւանքով հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրեն տները: Ալբանիայում մահացել է 38-ամյա մի կին՝ խեղդվելով Մակեդոնիայի սահմանի մոտ գտնվող գետում:

 

Ալբանիայի հարավում առնվազն 4 շրջաններում հեղեղվել է 17 հազար հեկտար հողատարածք, իսկ 600 ընտանիքներ էվակուացվել են, կոտորվել են 3500 մանր ու խոշոր եղջերավոր անասուն:

Մակեդոնիայում ջրի տակն են մնացել 5000 ակր հողատարածք, քանդվել են հարյուրավոր տներ: Մակեդոնիայի Կարմիր Խաչը առավել տուժած շուրջ 400 ընտանիքների տրամադրել են սնունդ ու տաք հագուստ:

 

 

Նույն շարքից