Իրավական 

Happy երգի կատարման համար ձերբակալված իրանցիները կենթարկվեն մտրակի հարվածների

Իրանցի 6 երիտասարդներ, որոնք ձերբակալվել էին մայիսին՝ Ֆարել Ուիլյամսի Happy երգի պատճառով, նրանցից 5-ին դատապարտել են  6 ամսվա ազատազրկման և 91 մտրակի հարվածի, իսկ մեկին՝ 1 տարվա ազատազրկման և մտրակի 91 հարվածի։

 

Երիտասարդների դատավճիռը, սակայն, «կասեցվել» է 3 տարով, ինչը նշանակում է, որ նրանք ազատության մեջ կգտնվեն, եթե նմանատիպ հանցագործություն չկատարեն։ Երեք տարի անց նրանց դատավճիռը կկորցնի օրինական ուժը, հայտնել է երիտասարդների փաստաբան Ֆարշիդ Ռոֆուգարանը։

Նույն շարքից