Ռազմական 

Դեռ հարց է դրանք դիրքեր կդառնան, թե՝ ոչ. Արծրուն Հովհաննիսյանը՝ ադրբեջանական նոր դիրքերի մասին

analitik.am

Որևէ ադրբեջանական դիրք ի հաշիվ հայկական դիրքերի կամ ի վնաս հայկական դիրքերի առաջ չի տրվել: Ազատության եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով, ամեն ինչ տեղի է ունեցել ադրբեջանական տարածքում՝ երբեմն ավելի լավ դիրքերն ավելի վատ դիրքերով փոխելով. «Այո, ինչ-որ դիրքեր առաջ են տրվել, ինչը ներկայացվում է մեծ հաղթանակ: Բայց դա տեղի է ունեցել իրենց տարածքում»:

Անդրառնալով ադրբեջանական կողմի տարածած տեսանյութին՝ Հովհաննիսյան ասաց, որ Բաքուն փորձում է ցույց տալ, որ մի ամբողջ լեռնային գոտում հսկայական տարածք առաջ են եկել, բայց իրականությունն այն է, որ իրենք իրենց տարածքում դիրքեր են առաջ տվել, բայց դեռ հարց է այդ դիրքերը դիրքեր կդառնա՞ն, կմրապնդվե՞ն. «Եթե նույնիսկ դրանք դիրքեր դառնան, դրանք նրանց տարածքում են: Կրկնում եմ, որ շատ դեպքերում նրանք իրենց ավելի բարձրադիր ու լավ դիրքերը փոխարինել են ցածրադիր ու վատ դիրքերով»:

Հարցին, թե տեղաշարժում վտանգ կա արդյո՞ք, Հովհաննիսյանը նշել է, որ պետք չէ կատարվածը ներկայացնել որպես սարսափելի բան, քանի որ սահմանի ամբողջ երկայնքով, երկու կողմերը մեկը մյուսի բնակավայրերի, հաղորդակցության ուղիների նկատմամբ ունեն գերակայող դիրքեր, կարող են վնասել ճանապարհով անցնող մեքենաներին. «Եթե նրանք կարող են 2-3 տասնյակ բնակավայրերում վնասել մեզ, մենք կարող ենք դա անել մոտ 5 տասնյակ բնակավայրերում»:

 

Նույն շարքից