Այսօր Մասիս քաղաքում գտնվող Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, ԲՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր, տուժող Կարո Կարապետյանի և ամբաստանյալ, նույն մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի գործով հերթական դատական նիստը:
Սակայն նիստը չկայացավ: Այն հետաձգվեց, քանի որ նիստին, ինչպես զեկուցեց նիստերի քարտուղարը, առողջական խնդիրների պատճառով բացակայում էր սույն գործով մեղադրող Կարեն Բիշարյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին՝ 14:30-ին: