Ռազմական 

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի մայիսին. Ռազմինֆո

analitik.am

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. մայիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 3 դեպք: Մահացածներից միայն մեկն է մարտական կորուստ:

 Մայիսի 20-ին  հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Նախիջևանի հատվածում հայկական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Թաթարով Ադիլ Ալի օղլուն (Tatarov Adil Əli oğlu): Կան հիմնավոր տվյալներ, որ վերջինս հատուկջոկատային էր:

• Մայիսի 21-ին Եվլախի շրջանում սպանվել է Թարթառի շրջանի Սարով գյուղի բնակիչ, Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող Փաշաև Շահրիյար Գյունդուզ օղլուն (Paşayev Şəhriyar Gündüz oğlu): Զինծառայողին սպանել է Եվլախի շրջանի ՌՈ բաժանմունքի աշխատակիցը:

• Մայիսի 22-ին  ավտավթարում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ենթասպա Մուրադով Մուրադ Մուհամադալի օղլուն (Muradov Murad Məhəmmədəli oğlu):

Մանրամասն՝ razm.info

Նույն շարքից