Իրավական 

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ասուլիսը Գյումրիում

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Շիրակի մարզի դատախազություն։ Հանրապետության գլխավոր դատախազը ասուլիս է հրավիրել Գյումրիում սպանդ իրականացրած ռուս զինծառայող  Վալերի Պերմյակովի գործի առնչությամբ, որի ժամանակ հանդես կգա հայտարարությամբ։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ առավոտյան մեկնելու է Գյումրի և գյումրեցիներին ներկայացնելու է ամբողջ ընթացակարգը:

«Ես վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, և մենք բոլորս կտեսնենք և հնարավորություն կունենանք հետևելու ամբողջ ընթացակարգին և կտեսնենք պատասխանատվության ենթարկվելու ողջ գործընթացը: Հայաստանը երբեք որևէ բան որևէ մեկին չի զիջում»,- ասել էր ՀՀ գլխավոր դատախազը:


Ուղիղ եթերը՝ «Ազատություն ռադիոկայանի»

Նույն շարքից