Իրավական 

Պերմյակովը ստանալու է ամենախիստ պատիժը. Գյումրիի 102-րդ ռազմաբազայի պաշտոնյայի հայտարարությունը

analitik.am

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի հետ աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Պալյուխովիչը հանդես է եկել հայտարարությամբ` Գյումրու ընտանիքի սպանդի առնչությամբ, որի կասկածյալը ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է:

«Հրամանատարությունը ցնցված է սարսափելի ողբերգությունից,  և մենք սգում ենք եղբայրական հայ ժողովրդի հետ, ցավակցում ենք զոհվածների հարազատներին:

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը շատ փորձությունների միջով է անցել, և այժմ ևս մեկ փորձության ժամանակն է: Նման հանցագործությունն կատարողներն ազգություն չունեն:


Վստահեցնում եմ, որ նա ստանալու է ամենախիստ պատիժը: Ներկա պահին հայ և ռուս իրավապահներն իրականացնում են անմարդկային այս սպանության գործի քննության օբյեկտիվ և համակողմանի քննությունը»,-ասել է նա:

Նույն շարքից