Իրավական 

Նոր մանրամասներ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության գործից. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այս պահին Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած Երրորդմասցի Լյովիկի և նրա 2 ընկերների սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են. Երևան քաղաքի Ավան -Առինջ 2-րդ միկրոշրջան 1/7 շենքի 34 բնակարանի բնակիչ, 38-ամյա Կարեն Լյովայի Երեմյանը, ում շրջապատում ճանաչում են որպես Թիզ Կարեն մականվամբ, Ավան -Առինջ 1-ին միկրոշրջան 5-րդ շենքի 28 բնակարանի բնակիչ, 31-ամյա Արտյոմ Հուսիկի Կարապետյանը և Ավան -Առինջ 1-ին միկրոշրջան 3/8 շենքի 30 բնակարանի բնակիչ, 33-ամյա Ալեքսեյ Սարգիսի Մկրտչյանը:



Ինչպես հայտնում է shamhyan.com-ը, վերջիններս կասկածվում են Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների սպանության հանգամանքը պարտակելու մեջ:



Shamshyan.com-ի հետ զրույցում Ավան -Առինջի բնակիչներն ասում էին. «Տեսանք՝ Մասիվի ու Ավանի միլիցեքը Կարենին իրա Audi Q7 մակնիշի 10 QՍ 100 համարանիշի ավտոմեքենայով տարան, հետո տարան Արտյոմին ու Ալեքսեյին: Մի քանի ժամ անց, իմացանք, որ Մասիվի ոստիկանությունից նրանց տեղափոխել են ԱԱԾ»:



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նշված անձանց բռնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ –հետախուզական գործողություններ: Այս պահին Կ. Երեմյանի Audi Q7 մակնիշի ավտոմեքենան էլ գտնվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածքում:

Նույն շարքից