Մշակույթ 

Գերմանիան Լեհաստանին կվերադարձնի նացիստների գողացած գլուխգործոցը

analitik.am

Գերմանիան Լեհաստանին կվերադարձնի նացիստների կողմից անօրինականորեն յուրացված «Պալատական աստիճաններ» կտավը, որն իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Գվարդիի աշխատանքն է:

 

 

 Նացիստները կտավը գողացել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վարշավայի Ազգային թանգարանից: Հետագայում այն ձեռքից ձեռք է անցել, մինչև այն գնել է Հեյդելբերգ քաղաքի Կուրպֆալցի թանգարանը:

 

 

Կտավը հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին Բեռլինում` Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և նրա լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկու մասնակցությամբ:

 

 

 

Նույն շարքից