armeniatv.am-ը հատուկ ռեպորտաժ է պատրաստել ՀՀ ԼՂՀ զինանոցների հակաօդային պաշտպանության համակարգերի մասին՝ ընդգծելով, որ չնայած «հայկական ՀՕՊ-ի թագուհին գործում է մոտ 300 կիլոմետր շառավղով», հայկական կողմը, այդուհանդերձ, հավատարիմ է մնացել զինադադարի պայմանագրին ու ապացուցել, որ խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է։
Հայկական կողմը մշտապես հավատարիմ մնաց զինադադարի պայմանագրին և այս 20 տարիների ընթացքում բազմիցս ապացուցեց`խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, և հակամարտության կարգավորմանը պետք է հասնել բացառապես խաղաղ ճանապարհով: Հայկական երկու պետություններն էլ իրենց զինանոցում ունեն ամենաարդյունավետ միջոցները, մեր հակաօդային պաշտպանության համակարգը հարուստ է վստահության բարձր աստիճանի զինատեսակներով, հայկական ՀՕՊ-ի թագուհին գործում է մոտ 300 կիլոմետր շառավղով և ամենակարևորը մեր մասնագետները անգերազանցելի են ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ տեխնիկական բարդ համակարգի առջև: