Ռազմական 

Հատուկ գործողությունները միշտ էլ լինում են այն ժամանակ, երբ չեն սպասում. Սեյրան Օհանյան

analitik.am

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատերազմի վերսկսման իրավիճակ չի տեսնում։ Այս մասին նա ասել է՝ նոյեմբերի 23-ին «Արմենիա» հեռուստատեսությունում Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի շրջանակում։

 

«Դրությունը լարված է։ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը իր գործունեույթունը միշտ պլանավորում և իրականացնում է՝ պատրաստ լինելով մարտական գործողություններին, պատերազմին, հակառակորդի կողմից մեր հայրենիքի նկատմամբ ագրեսիային դիմագրավելուն։ Բայց կարծում եմ, որ այդ դրությունը մեր կողմից վերահսկվում է, և այն վերահսկվում է նաև միջազգային ասպարեզում։ Եվ այսօր, այս պահին ես պատերազմի վերսկսման իրավիճակ չեմ տեսնում՝ չնայած նրան, որ նորից եմ ասում՝ մենք գործում ենք հենց նրա համար, որպեսզի պատերազմի ժամանակ ապահովենք մեր երկրի անվտանգությունը»,- ասել է նախարարը։

 

Սեյրան Օհանյանը կարևորել է հանգամանքը, որ «մեր հասարակությունը տիրապետում է իրավիճակին, ճիշտ իրողությանը, վստահում է իր բանակին և բանակի ղեկավարությանը»։

Նույն շարքից