Ռազմական 

T-72-ը ընդդեմ իսրաելական ու ամերիկյան տանկերի

analitik.am

 

 

 

 

1982թ.-ի հունիսի 6-ին Իսրայելի տանկային շարասյունները ներխուժեցին հարավային Լիբանան: Նրանց նպատակը  Բեյրութում գտնվող պաղեստինյան ազագագրության բանակի ճամբարներն էին: Հարձակման երրորդ օրը իսրաելական ուժերը բախվում են սիրական ուժերի հետ, որոնք հանդես էին գալիս պաղեստինցիների կողմում: Մի քանի օրվա մարտերից հետո իսրաելական կողմը կորցրեց 168 տանկ, սիրական զորքերը նրանց դեմ օգտագործում են T-72 տեսակի խորհրդային տանկեր, որոնք մի քանի անգամ գերազանցում էին իսրաելական տեխնիկային: Սկզբնական շրջանում իսրաելական տանկային շարասյունները հեշտությամբ շարքից հանեցին սիրական T-55 եւ T-62 տանկերին ու սրընթաց շարժվեցին Դամասկոսի ուղղությամբ: Նրանց դեմ են ուղարկվում T-72 խորհրդային արտադրության սիրական էլիտար գումարտակի տանկեր, որոնք հեռահահար հրետակոծությամբ շարքից հանում են իսրաելական զինուժին ու հետ շպրտում նրանց: Սիրական տանկերի կորուստներն աննշան էին: Մարտերից մեկից հետո սիրացի տանկիստ համբուրում է խորհրդային տանկը: Ներկայումս տանկը մոդեռնիզացված է, ի վիճակի է դիմագրավել մի շարք հրթիռների ու ռումբերի հարվածներին: Այն համալրում է մի շարք երկրների զինված ուժերը:

 

 

 

 

Նույն շարքից