Ռազմական 

Ուկրաինայի ՊՆ խոսնակ. Ուկրաինայում աշխարհազորայինները կիրառում են մարտական «Չեբուրաշկաներ»

analitik.am

Ինչպես հաղորդում է Aftershok գործակալությունը, Արեւելյան Ուկրաինայու Դոնբասի աշխարհազորայինները ուժայինների դեմ կիրառում են T-72 տանկի վրա տեղակայված «Չեբուրաշկա» տեսակի կրակային համակարգեր:

Այդ մասին «112 Украина» հեռուստատեսությանը տրված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի մամուլի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, նշելով որ աշխարհազորայինները կիրառել են հարվածային ծանր հրետանին, որից արձակված արկերը պայթելով, տարածքում առաջացնում են հրեղեն լավա:

Անդրեյ Լիսենկոն ռազմական գիտելիքների ցուցադրման ընթացքում հավանաբար ռուսական արտադրության «Բուրատինո» հրետանային համակարգը շփոթել էր «Չեբուրաշկայի» հետ:

 

 

Նույն շարքից