Ռազմական 

Դեյր Էր-Զորի պրովինցիայում սիրիական զորքերը ձեռնարկել են նոր հարձակում

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի կառավարական զորամիավորումները Դեյր Էր-Զորի պրովինցիայում շարունակում են հարձակողական գործողությունները ԻՊ ու Ան-Նուսրա ահաբեկչական խմբավորումների դեմ: Ռազմական ակտիվ գործողություններն հիմնականում ընթանում են ռազմական օդանավակայանում ու պրովինցիայի մի շարք բնակավայրերում: Հարձակողական գործողությունների ժամանակ հակառակորդը օդանավակայանի տարածքում տալով մարդկային ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ, ստիպված է եղել նահանջել ելման դիրքերը, որից հետո սիրիական ուժերը նոր հարձակում են ձեռնարկել:

 

Հատուկ գործողությունների արդյունքում սիրիական իրավապահները Դեյր էր-Զորի բնակավայրերից մեկում հայտնաբերել են պայթուցիկ նյութերով բեռնավորված մի ավտոմեքենա, վնասածերծել են այն՝ փրկելով տասնյակ խաղաղ բնակիչների կյանքը: Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է, կատարվում է հետաքննություն:

Պրովինցիայի արեւմտյան մասում իրականացված հարձակման արդյունքում ԻՊ ու Ան-Նուսրա խմբավորումների վայրագություններից փրկվել են տեղի բնակչությունը: Ահաբեկիչները կրելով զգալի կորուստներ, նահանջել են՝ մարտի դաշտում թողնելով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

 

Նույն շարքից