Ռազմական 

Ուկրաինական բանակը օգտագործում է ամերիկյան САУ M109 «Պալադին» հրետանային համակարգը

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Գորլովկայի հրետակոծության ընթացքում եւկրաինական բանակը օգտագործել է ամերիկյան   САУ M109 «Պալադին» հրետանային համակարգը:

Այդ մասին հայտնել են Դոնեցկի աշխարհազորայինների ներկայացոիցիչները, նշելով որ Գորլովկա բնակավայրի հրետակոծության ընթացքում արկերը ընկել են եկեղեցու տանիքին, ինչի հետեւանքով բռնկվել է հրդեհ:

 

Ավելի ուշ, աշխարհազորայինները գտել են արկերի բեկորներն ու պարզել, որ դրանք արձակվել են ՆԱՏՕ-ի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող САУ M109 «Պալադին» հրետանային համակարգից:

Համակարգից արձակված 75 միլիմետրանոց  արկերը պատկանում են շարժական հրետանային համակարգերին, կարող են արագ կերպով տեղափոխվել, իսկ նրանցից արձակված ռումբերը պայթյունից հետո առաջացնում են հրդեհ, իսկ ամրություններին դիպչելիս՝ հիմնովին քադում են այն:

 

Աշխարհազորայինների կարծիքով ուկրաինացի ուժայինները անցել են ՆԱՏՕ-ի սպառազինության օգտագործմանն այն պարզ պատճառով, քանի  որ սեփական արկերը սպառվում  են:

 

 

Նույն շարքից