Ռազմական 

Պենտագոնն առաջարկել է Ուկրաինային տրամադրել Javelin հրթիռային համակարգեր.տեսանյութ

analitik.am

 

Ինչպես հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալ, Պենտագոնն առաջարկել է Ուկրաինային տրամադրել  հրթիռային համակարգեր: Մասնավորապես նշվում է Javelin հրթիռային համակարգերի տրամադրման մասին:

 

Սակայն Սպիտակ տունը դեռ չի արձագանքում  նմանատիպ պահանջներին ու առաջարկներին:

 

Ինչպես հայտնում է Wall Street Journal պարբերականը, ամերիկյան ռազմական ստրատեգները վստահություն են հայտնել, որ Javelin հրթիռային համակարգերը, տեղադրվելով ավտոմեքենաների վրա, ուկրաինական բանակը կդարձնեն առավել մոբիլ ու մանեւրային: Բացի հրթիռներից, Պենտագոնն առաջարկել է Ուկրաինային տրամադրել հրաձգային զենք:

 

Սակայն Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ կարծիքները միանշանակ չեն: Չնայած այն հանգամանքին, որ Պենտագոնի մի շարք ակնառու ներկայացուցիչներ կողմ են նման սցենարին, Սպիտակ տան ադմինիստրացիան չի շտապում գնալ նման ռիսկային քայլի:

 

Մասնավորապես Բարաք Օբաման նշել է, որ ԱՄՆ կշարունակի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, սակայն բացահայտ հակամարտության չի գնա նրա դեմ՝ ավելացնելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, ուստի անհրաժեշտ է նախեւառաջ ամրապնդել արեւելաեվրոպական երկրների պաշտպանությունն ու մարտունակությունը:

 

 

Նույն շարքից