Ռազմական 

Պորոշենկոն Մինսկի բանակցություններին ցուցադրելու է «Սմերչի» բեկորներ. տեսանյութ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մինսկի բանակցությունների շրջանակում նախատեսում է ցուցադրական ելույթ: Ուկրաինական առաջնորդն արեւմտյան քաղաքագետներին ու լրատվամիջոցներին բազմիցս ներկայացրել է իրեղեն ապացույցներ աշխարհազորայինների իրականացրած հրետակոծությունների մասին, ինչպես նաեւ Ռուսաստանին անվանել ՝ ագրեսոր-երկիր:

 

Այժմ Պորոշենկոն որոշել է մինսկյան բանացություններում ցուցադրել Կրամատորսկի ռմբակոծության ժամանակ աշխարհազորայինների կողմից կիրառված «Սմերչ» հրետանային արկերի բեկորները:

 

Այդ հաղորդագրությունն արդեն տեղակայվել է նախագահական կայքում: Մասնավորապես ասվում է, որ Նախօրեին Պորոշենկոն Կրամատովսկից բերել է «Սմերչ» համակարգի արկերի բեկորները, որոնց միջոցով աշխարհազորայինները ռմբակոծել են քաղաքը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին հրետակոծվել էր Կրամտորսկի օդանավակայանը, որից րոպեներ անց Պորոշենկոն մեկնաբանել էր հրետակոծությունը, նշելով, որ աշխարհազորայինները օգտագործում են «Տորնադո» հրետանային համակարգեր:

 

Նույն շարքից