Ռազմական 

Իսպանիայում ձերբակալվել են Դոնբասի աշխարհազորայինների շարքերում մարտնչող իսպանացի կամավորները. տեսանյութ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Իսպանիայի Կատալոնիա, Մադրիդի, Աստուրիայի, Մուրսիայի ու Նավարայի շրջաններում ոստիկանությունը ձերբակալել է Դոնբասի աշխարհազորայինների շարքերում կամավորական հիմունքներով մարտնչող ութ իսպանացիների:

 

Ձերբակալվածներից երեքը նախկինում ծառայել են իսպանական զինված ուժերում: փերբակալվածները կոմունիստական կուսակցության անդամներ են:

 

Լրատվամիջոցների տվյալներով, իրավապահները մտադիր են նրանց հանդեպ գործ հարուցել սպանության ու Իսպանիայի շահերն ոտնահարող մեղադրական հատկանիշներով:

Հիշեցնենք, որ ներկայումս Դոնբասի աշխարհազորայինների շարքերում մարտնչում են տարբեր աշխարհամասերի տասնյակ կամավորներ:

 

 

Նույն շարքից