Ռազմական 

Սահմանը հատած զինվորը ծառայության ընթացքում «խնդիրներ է ունեցել». պնդում են ծնողները. «Ազատություն»

analitik.am

«Մարտի 22-ին ղարաբաղա-արդբեջանական սահմանը հատած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի ծնողները պնդում են, որ իրենց որդին ծառայության ընթացքում խնդիրներ է ունեցել և այդ մասին տեղյակ է պահել զորամասի հրամանատարությանը: Անդրանիկ Գրիգորյանի մայրը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ վերջին այցելության ժամանակ որդին անտրամադիր է եղել, սակայն պատճառների մասին ոչինչ չի պատմել: Մոր խոսքով, զինծառայողը զորամասի հրամանատարությանը խնդրել է, որ փոխեն իր ծառայության վայրը:



Անդրանիկի հայրն էլ համոզված է, որ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութը, որում պայմանագրային զինծառայողն ասում է` «չի ցանկանում անիմաստ մահով մեռնել», բեմադրված է:

Նույն շարքից