Ռազմական 

Զինծառայողներն առաջնագծում ջրի խնդիր չունեն

analitik.am

Արցախի հանրապետության պաշտպանական բանակի բոլոր մարտական դիրքերում ամեն օր ջուր է մատակարարվում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը այս մասին հայտարարել է մասին հուլիսի 24-ին  լրագրողների հետ զրույցում:

«Մենք այսօր աշխատում ենք այն ուղղությամբ, որ մշտական հոսող ջուր լինի առաջնագծում: Ընդհանուր առմամբ, պաշտպանական շրջանների ջրամատակարարման աշխատանքների համար կազմվել է նախահաշիվ, որին տրվել է նաև մասնագիտական գնահատական: Այդ բոլոր հաշվարկները ներկայացրել ենք վերադասին»,- տեղեկացրեց ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը և հավելեց, որ այսօր առաջնագիծ մատակարարվում է սովորաբար հատկացվող ջրի կրկնակի քանակությունը:

Նախարարը հավելեց նաև, որ շաբաթը մեկ անգամ հենց առաջնագծում զինծառայողները լոգանք ընդունելու հնարավորություն են ունենում:

Նույն շարքից