Ռազմական 

Հալեպում վերսկսվել է հայաբնակ թաղամասի հրետակոծումը

analitik.am

Ահաբեկչական հարձակման հետեւանքով նախօրեին վիրավորվել են մի քանի հայեր, նաեւ տուժել է «Սիմոն Վրացյան» հայկական կենտրոնի շենքը, ամբողջությամբ կործանվել են 5 բազմահարկ շենքեր։

Աղբյուրի խոսքով, հրետակոծման հետեւանքով զգալի նյութական վնաս է հասցվել։ Տուժել է նաեւ Հայ կաթողիկե եկեղեցու շենքը։

Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհերի թիվը հասել է 9-ի։ Սուլեյմանիա եւ Սեյիդ Ալի թաղամասերի վա արձակված հրթիռների հետեւանքով վիրավորվել է 47 մարդ, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ։ 

Նույն շարքից