Ռազմական 

Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել. Դավիթ Տոնոյան

analitik.am

Հայաստանի կողմից պատվիրված ռուսական ռազմամթերքը և սպառազինությունն արտադրության մեջ է մտնում: Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Կոմմերսանտի այն հրապարակմանը, որ Ռուսաստանից Հայաստանին զենքի մատակարարման հարցում դժվարություններ կան և 100 միլիոն դոլար վարկի շրջանակներում սպառազինության մատակարարման գործընթացը կասեցված է:

Տոնոյանը նշեց, որ 100 միլիոն դոլար վարկն ընթացքի մեջ է և դրա շրջանակներում իրականացվում է արտադրություն: Ինչ վերաբերում է հարցին, թե եղել են արդյո՞ք նշումներ ռուսական կողմից, Տոնոյանը հարցով պատասխանեց․ «Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որևիցե ձևով: Չկա նման բան, կա գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել և չի փոխվում տասնյակ տարիներ»:

Ավելի վաղ զենքի մատակարարման գործընթացի կասեցման ինֆորմացիան մեկնաբանել էր նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը՝ հայտարարելով, որ դա ճշգրիտ ինֆորմացիա չէ, ինքը դա չի հաստատում, իսկ վարկի մասով ամեն ինչ աշխատում է:

Նույն շարքից