Ռազմական 

Հայաստանը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ-ում․ Դավիթ Տոնոյան

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե ռուսական կողմից արդյո՞ք իր մոտ բարձրացրել է Խաչատուրովի հարցը՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդում, քանի որ այն ազդում է ՀԱՊԿ-ի վրա, նշեց, որ Պաշտպանության նախարարության մասով նման բան չի եղել:

Ինչ վերաբերում է նրան, թե ով է փոխարինելու Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, պաշտպանության նախարարը նշել է, որ իր հետ այդ հարցը դեռևս չի քննարկվել, բայց ինքը կարծում է, որ ՀՀ-ն պետք է շարունակի նախագահել կառույցում:

Տոնոյանի խոսքերով որոշումը ՀԱՊԿ-ում լինելու է կոլեգիալ. «Դեռևս այդ հարցին չենք անդրադարձել»:

Նույն շարքից