Ռազմական 

Հնարավոր է, որ Հայաստանը նոր վարկ վերցնի ռուսական զենք գնելու համար

analitik.am

Հայաստանը հնարավոր է սպառազինություն ձեռք բերելու համար նոր վարկի հարցով դիմել Ռուսաստանին։ Այսօր՝ օգոստոսի 3-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ չի կարող վարկի չափ ասել և հավելելով, որ նման բանակցություններ դեռ չեն ընթանում:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Հայաստանը բացի վարկային միջոցներով ձեռք բերվող զենքից կատարում է այլ գնումներ, Տոնոյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ Երևանը զենք է գնում աշխարհի բոլոր ծայրամասերից, սակայն հրաժարվելով կոնկրետ երկրների անուններ տալ:

Նույն շարքից