Հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ճակատում իրավիճակը հարաբերական կայուն է: Այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ինչ վերաբերում է արցախյան ուղղությամբ հատվածին, Տոնոյանի խոսքերով, նույնը կարելի է ասել նաև այդ մասով. «Ինչպես մի քանի անգամ նշել եմ, բոլոր խնդիրներին շատ արագ արձագանքում ենք և բոլոր ռիսկերը չեզոքացվում են»:
Անդրադառնալով ՌԴ ՊՆ փոխնախարարի հետ բանակցություններին՝ Տոնոյանը հայտարարեց, որ խոսվել է ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական համագործակցության մասին՝ նշելով, որ բանակցությունները շատ բարեհաջող են անցել: