Մշակույթ 

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալ Վահե Բուդումյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին

Օգոստոսի 3-ին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և նախարարի տեղակալ Վահե Բուդումյանն աշխատանքային այցով մեկնել էին Գեղարքունիքի մարզ: Նրանք նախ այցելել են Սևան քաղաքի «Բոհեմ» արվեստանոց-թեյարան: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մշակույթի նախարարության աջակցությամբ օգոստոսի 11-12-ը Սևան երաժշտական փառատոնի իրակացմանը, ինչպես նաև թեյարան-արվետանոցի կողմից իրականացվող այլ ծրագրերին ու նախաձեռնություններին:

Լիլիթ Մակունցը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի ուղեկցությամբ այցելել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, ծանոթացել արդիականացված թատրոնի պայմաններին և հնարավորություններին, հանդիպել թատրոնի տնօրենի և դերասանական անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են թատրոնի առաջիկա ծրագրերն ու առկա խնդիրները:

Լիլիթ Մակունցն ու Իշխան Սաղաթելյանն, այնուհետև, ուղևորվել են Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային և Գավառի քաղաքային գրադարաններ, ինչպես նաև եղել են Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում:

Այցի ավարտին հյուրերը Գավառ քաղաքի բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոնում ծանոթացել են ընթացիկ գործունեությանն ու իրականացվող ծրագրերին, ապա ներկա են գտնվել կենտրոնի կողմից կազմակերպված համերգային երեկոյին:

«Նախարարությունը պատրաստակամ է աջակցել այն խնդիրների լուծմանը, որոնք կնպաստեն մարզում մշակութային կյանքի առաջընթացին ու զարգացմանը»,- մասնավորապես նշել է Լիլիթ Մակունցը:

  • 46
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    50
    Shares

Նույն շարքից