Միջազգային Պատահարներ 

Հրաձգություն՝ Մանչեսթերում. Կա 10 վիրավոր

analitik.am

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձագության հետևանքով 10 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպը տեղի է ունեցել Մոս Սայդ շրջանում՝ քաղաքի հարավային հատվածում: Դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաների, ուսումնասիրում է տեսախցիկների ձայնագրությունները:

Ոստիկանության աշխատակից Դեբի Դուլին հայտնել է, որ հրաձգությունից մի քանի ժամ առաջ քաղաքի այդ հատվածում անցկացվել է Կարիբյան դիմակահանդես, այդ իսկ պատճառով փողոցում շատ մեծ թվով մարդիկ են եղել․ «Հիմա հիվանդանոցում է մի քանի մարդ տարբեր վնասվածքներով, բայց, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նա:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նույն շարքից