Մշակույթ 

Սիրիացի նկարիչները Դամասկոսում համաշխարհային ռեկորդ են սահմանել

Մի խումբ սիրիացի նկարիչներ Դամասկոսում ստեղծել են վերամշակված նյութերից պատրաստված աշխարհի ամենամեծ որմնանկարը, որը զբաղեցնում է 720 քմ մակերես։ 

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն,  վերամշակված նյութերից պատրաստված որմնանկարը միտված է ուրախության փոքրիկ շող սփռել պատերազմի ճիրաններում հայտնված հնամյա քաղաքում։
 

Ալյումինե տարաներից, կոտրված ապակիներից, հեծանվի անիվներից ու այլ անպետք իրերից պատրաստված որմնանկարն արդեն պաշտոնապես գրանցվել է հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենամեծը։
Այն պատրաստելու համար 6  սիրիացիներից պահանջվել է 6 ամիս։

 

«Նման դժվարին ժամանակահատվածում մենք ցանկանում էինք ինչ- որ կերպ ուրախացնել մարդկանց, երեխաներին, հաղորդակից դարձնել նրանց արվեստին, գեղեցկությանն ու ստեղծագործ մտածողությանը»,- ասել է նախագծի մասնակից Մոաֆակ Մահուլը։

 

 

 

 
 

Նույն շարքից