Լոս Անջելեսում ժամանակակից արվեստի առցանց աճուրդն անհաջող է ավարտվել։ Կազմակերպիչներին չի հաջողվել վաճառել թանկարժեք իրերը, որոնց հետ նրանք մեծ հույսեր են կապել:
Իշխանադուստր Դիանայի զգեստի համար մտադիր էին ստանալ առնվազն 75.000 դոլար։ Այդ վարդագույն բյուրեղապակիներով և մարգարիտներով զարդարված զգեստով Դիանան ելույթ է ունեցել Լոնդոնում 1987-ին։
Ադոլֆ Հիտլերի՝ 1909-ին Վիեննայում ստորագրած փաստաթուղթը նույնպես գնորդ չի ունեցել։ Փաստաթղթի նախնական արժեքը 30.000 դոլար էր։


Միակ իսկապես թանկարժեք նմուշը, որը վաճառվել է աճուրդում, եղել է Ուինսթոն Չերչիլի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ նշանակվելու մասին նամակը։ Այն վաճառվել է 12.500 դոլարով։
