Ռազմական 

«Տոմագավկ»-ով զինված ամերիկյան սուզանավը մոտեցել է Միջերկրական ծովին

analitik.am

ԱՄՆ ծովային ուժերի  Newport News հարվածային սուզանավը մուտք է գործել Ջիբրալթարի նեղուց: Ինչպես տեղեկացնում է Gibraltar Chronicle թերթը, Պենտագոնը հայտարարել է, որ դա պլանային  գործողություն է:

Ինտրեֆաքս գործակալությունն իր հերթին հայտնում է, որ ամերիկյան սուզանավը զինված է «Տոմագավկ» հրթիռներով, որը կարողանում է մինչև 1,6 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ խոցել:

Հավելենք, որ USS Newport News  սուզանավը վերջին անգամ Ջիբրալթարի նեղուցում եղել է 2016 թվականին:

 

Նույն շարքից