Ռազմական 

Հայաստանը Ռուսաստանից 100 միլիոն դոլարի ռազմական վարկ կվերցնի

analitik.am

Հայաստանի և Ռուսաստանի միջև նոր ռազմական վարկի կնքումն ընթացքի մեջ է, դա մի գործընթաց է, որն իրականացվելու է: Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարը չմանրամասնեց, թե ինչ զենք է ձեռք բերվելու՝ հայտարարելով, որ դա ժամանակի ընթացքում պարզ կլինի: Նախարարը նաև հավաստիացրեց, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը բավականին հաջող ձևով զարգանում է:

Վարկի չափի մասով Տոնոյանը նշեց, որ այս պահին քննարկվում է 100 միլիոնի չափով վարկի հարցը:

Նախարարը խոսեց նաև Բաղանիսի գնդակոծման մասին՝ հայտարարելով, որ այս պահին իրավիճակը կայուն է և որ այդպիսի խախտումներ լինում են պարբերաբար: Տոնոյանի խոսքերով, պատճառները տարբեր են՝ գյուղատնտեսական աշխատանքներից սկսած մինչև ինժեներական աշխատանքներ: Հակառակորդը լռեցվում է հայկական կողմի պատասխան կրակով:

Նույն շարքից